Իրանի համար՝ ԵՄ անդամ երկրները, 27 միլիարդ եվրոյի հավելյալ ծախս են կատարել․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Իրանում շարունակվող հակամարտության 60 օրվա ընթացքում Եվրամիության անդամ երկրները ստիպված են եղել ավելի քան 27 միլիարդ եվրոյի հավելյալ ծախս կատարել հանածո վառելիք ներկրելու համար։ Ըստ պաշտոնյայի՝ այս ահռելի գումարը վճարվել է առանց էներգիայի սպառման ծավալների որևէ ավելացման։
Իր ելույթում Ֆոն դեր Լայենը հատուկ ընդգծել է, որ ծախսերի նման աճը պայմանավորված է բացառապես շուկայական տատանումներով և էներգակիրների գների թանկացմամբ, որոնք առաջացել են տարածաշրջանային անկայունության հետևանքով։ Նա նշել է, որ ստեղծված իրավիճակը ծանր բեռ է եվրոպական տնտեսության համար, քանի որ լրացուցիչ միլիարդները չեն ենթադրում էներգետիկ պաշարների իրական ավելացում։
Եվրահանձնաժողովի ղեկավարի կանխատեսմամբ՝ Իրանում տիրող իրավիճակի բացասական հետևանքները կարող են երկարատև ազդեցություն ունենալ։ Նրա խոսքով՝ էներգետիկ շուկայում առկա լարվածությունը և դրա հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները հնարավոր է զգացվեն առաջիկա ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Վլադիմիր Պուտինն հանդես է եկել հայտարարությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համոզմամբ՝ ներկա պայմաններում որևէ երկիր չի կարող ապահովել կայուն առաջընթաց՝ գործելո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է «Հայաստանի գիտությունը համաշխարհային հետազոտ...
Նախկինում ես ունեի նորմալ կյանք․ Մակրոնի կինը գրառում է արել
Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիջիտ Մակրոնը, խոստովանել է, որ որպես երկրի առաջին տիկին բախվել է հոռետեսության նոպաների, որոն...