ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հինգ հարց Սամվել Կարապետյանին. ի՞նչ կանի նա 1 դրամ աշխատավարձով
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ գործող իշխանության օրոք բոլոր հայրենասերները թիրախավորվելու են, քանի որ կատարվում են Ալիևի պահանջները։
Ըստ Սամվել Կարապետյանի՝ Հայաստանի իշխանությունը կատարում է այն, ինչ Ադրբեջանն ու Ալիևը չկարողացան անել 30 տարվա ընթացքում, սակայն իրենց հաղթանակից հետո հերոսները վերստին դառնալու են հերոս։ Անդրադառնալով վարչապետ դառնալու դեպքում 1 դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ կուսակցության հայտարարությանը՝ նա նշել է, որ քանի որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից հետո պարգևավճարներ ստանալու հնարավորություն չի ունենա, ինքը կառաջարկի «Վարչաբենդին» շարունակել գործունեությունը և ամեն ամիս 1 դրամ կփոխանցի նրանց։
Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ներկա իշխանավորների համար նախընտրելի է աղքատ հասարակությունը, քանի որ նրանք չեն ընդունում նորմալ ապրող մարդկանց և կարողանում են կառավարել միայն աղքատներին՝ թոշակը 10,000 դրամով բարձրացնելով թելադրել սեփական ոչ հայրենանվեր խոսույթը։
Խոսելով Փաշինյանին և Ալիևին խաղաղության մրցանակ հանձնելու մասին՝ նա այն որակել է որպես դրսից կառավարման ձև և թաքնված կաշառք։ Ըստ նրա՝ քանի որ վարչապետը երկրի ներսում որևէ մրցանակ ստանալ չի կարող, նման ձևով նրան թելադրում են պայմաններ՝ օգտագործելով իր թույլ կողմերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի հայտարարությանը
Նոր լրահոսն էի թերթում մեկ էլ տենամ կալուգացի օլիգարխն ասել ա, որ ինքը երաշախավորում ա խաղաղությունը: Այս մասին հայտնել...
Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է. Աննա Հակոբյանի հայտարարությունը
Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կա...
Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը կալանավորվեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալան...