18:00 Լուրերը մեկ տողով. Պատմական շրջադարձ հայ-թուրքական հարաբերություններում, էներգետիկ ցնցում աշխարհում և վիրուսներ խմելու ջրում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Հայաստանն ու Թուրքիան սկսում են Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման գործընթացը: Կարսում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ ձևավորվել է համատեղ աշխատանքային խումբ՝ տարածաշրջանային կապուղիների բացման նպատակով։
•Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման փաստով հարուցվել է քրեական վարույթ: Չնայած «Վեոլիա Ջուր»-ի հերքումներին, լաբորատոր հետազոտությունը ջրում վտանգավոր բակտերիաներ և վիրուսներ է հայտնաբերել։
•Դժվար է գտնվել թե՛ իշխանության, թե՛ որոշ ընդդիմադիր ուժերի քննադատության թիրախում, բայց դա անխուսափելի է, մենք արդեն սովորել ենք դրան. «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյան:
•ԵՄ դիվանագետները հետևում են Հայաստանի նախընտրական գործընթացներին: Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությունը այցելել է ԿԸՀ՝ ծանոթանալու ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին։
•Իրանը դադարեցրել է պողպատե արտադրանքի արտահանումը երկրից: Որոշումը կայացվել է պատերազմական գործողությունների հետևանքով արդյունաբերական օբյեկտներին հասցված վնասների և ներքին կարիքների ապահովման նպատակով։
•ԱՄԷ-ն դուրս է գալիս OPEC-ի կազմից՝ քննադատելով դաշնակիցների թույլ դիրքորոշումը: Էմիրությունները դժգոհ են իրանական հարձակումների ժամանակ արաբական երկրների ցուցաբերած պասիվ պաշտպանական քաղաքականությունից։
•Վիեննայում Թեյլոր Սվիֆթի համերգին ծրագրված ահաբեկչության գործով նոր մանրամասներ են պարզվել: Գլխավոր կասկածյալը դատարանում ընդունել է մեղքը՝ հաստատելով ջիհադիստական հարձակում իրականացնելու իր մտադրությունը։
Նմանատիպ հոդվածներ
16:00 Լուրերը մեկ տողով. Աննա Հակոբյանի դեմ բողոք, մի քանի րոպեով փակ պողոտա, հարձակում Բեռլինում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Անհետ կորածների հարազատները մի քանի րոպեով փակել են Երևանի Բաղրամյան պողոտան...
15:00 Լուրերը մեկ տողով. Հեղուկ գազի դեֆիցի՞տ, Զելենսկու սպառնալիքը Իսրայելին, ինչո՞ւ է դժգոհ Գերմանիայի կանցլերը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, որ Լարսում առաջացած կուտակումների...
09:00 Լուրերը մեկ տողով. Հեղեղումների տագնապ, ազատ արձակված կալանավորներ և արյունալի հրաձգություն ԱՄՆ-ում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանում սպասվում են վտանգավոր տեղումներ և ջրհեղեղներ. Ապրիլի 20-21-ը կան...
10:00 Լուրերը մեկ տողով. Ու՞ր են հասել նոր տրոլեյբուսները, ավտոբուսների փողից մինչև Օնիկ Գասպարյանի առաջարկը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Տրանսպորտային բարեփոխումներ Երևանում. Տիգրան Ավինյանը հայտնել է վճարումների...