Որևէ մեկը չենթարկվեց պատասխանատվության․ փաստաբանը` հղի կնոջ մահացու վրաերթի մասին
Չորս տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում վրաերթի ենթարկեց և մահ պատճառեց հղի վիճակում գտնվող երիտասարդ կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Այս մասին գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ շարասյան արագության համար պատասխանատու՝ ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել» է նախաքննության փուլում, թեև դատարանները երկու անգամ այդ վարույթով արձանագրել են տուժող կողմի իրավունքների խախտում, փաստացի պարտադրել են փորձաքննություն նշանակել ավտոմեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրության սարքով, պատշաճ միջոցներ ձեռնարկել ձայնագրությունը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվել։
Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում, այս գործը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ նրա խոսքի և գործողությունների իսկությունը գնահատելու լավագույն ցուցիչն է հարգելի հայրենակիցներ…» ,- գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական դեպք՝ ՊՆ Բաղրամյանի զորավարժարանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Ապրիլի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում՝ Բաղրամյան խոշորացված համայնքի ժողովրդին հայտնի ՀՀ պաշտպանու...
Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
Ապրիլի 2-ին՝ ժամը 23։11-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճան...
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
Ապրիլի 7-ին՝ ժամը 16․14-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վնասվ...
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի...
