Ռոբերտ Քոչարյանը՝ թոշակառուների մասին
Հայաստանի իշխանությունների՝ կենսաթոշակների բարձրացման մասին որոշումը քաղաքական էր. նրանք որոշեցին բարձրացնել թոշակները՝ առանց բյուջեում համապատասխան գումարներ նախատեսելու։ Այս մասին Մասիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի, իր նախագահության օրոք Հայաստանում միջին կենսաթոշակն աճել է վեց անգամ։
«Եթե ձեր տնտեսությունը զարգանում է, դուք ստեղծում եք այդ հնարավորությունները։ Հետքայլ, իհարկե, չի լինի։ Դա դրված է մեր ավելի մասշտաբային և ծրագրային դրույթներում։ Կլինի ավելի զգալի բարձրացում, ոչ թե որպես նախընտրական քարոզչություն. եթե ուղիղ ասենք՝ նրանք մոլորեցրել են մարդկանց, իսկ մեր ծրագրի էությունը հենց դրանում է։ Չկասկածեք, որ այստեղ նահանջ չի լինելու։ Ընդհակառակը, լինելու են քայլեր առաջ, և մի քանի քայլ»,- ընդգծել է նա։
Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ կենսաթոշակի 10,000 դրամով բարձրացումը նույնիսկ չի կարելի այդպիսին անվանել, քանի որ այն չի ծածկում նույնիսկ գնաճը։
«Գնաճը փոխհատուցելը պետության պարտականությունն է։ Բայց դա մատուցվում է որպես մեծ նվեր։ Դա նվեր չէ։ Դա ձեր պարտականությունն է։ Դուք դա պետք է վաղուց արած լինեիք։ Ամեն տարի պետք է քաղաքացիների կենսաթոշակները ինդեքսավորել գնաճին համապատասխան»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել․«Տեղյակ ենք սոցցանցերում հրապարակված կեղծ գրառման մասին, որը վ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...