13:00 Լուրերը մեկ տողով. Նոր փոփոխություն. ում համար է նույնականացման քարտը դառնում պարտադիր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
Հայաստանի կառավարությունը նախատեսում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտը դարձնել պարտադիր, իսկ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կապել դրա առկայության հետ։
Պետությունը 321 միլիոն դրամ կհատկացնի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի վերակազմակերպման համար՝ միջազգային ստանդարտներին համապատասխանելու և ինքնաբավություն ապահովելու նպատակով։
Ոստիկանության բաժին է տեղափոխվել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը՝ տրանսպորտի վարորդի ուղղությամբ շիշ նետելու միջադեպի կապակցությամբ։
Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցը հատող նավերից գանձվող վճարների արդյունքում ստացված առաջին եկամուտները փոխանցել են երկրի Կենտրոնական բանկի հաշվին։
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի դեմ ռազմական գործողություններում նախագահի լիազորությունները սահմանափակելու և ամերիկյան զորքերի մասնակցությունը դադարեցնելու բանաձևը։
Հայաստանի տարածքում և մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ և քամու զգալի ուժգնացում, իսկ որոշ շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։