18:00 Լուրերը մեկ տողով. Աղմկահարույց ձերբակալություն, արգելքներ մեդիա դաշտում, սահմանային սկանդալ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու և ընտրողներին անհատույց ծառայություններ մատուցելու մեղադրանքով։
· Օրենսդրական նոր փոփոխություններով կարգելվի տեսալսողական հաղորդումներում պատերազմի քարոզն ու ներքաղաքական կյանքին օտարերկրյա միջամտությունը։
· Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են մայիսին կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական և բովանդակային հարցերը։
· Թուրքիայում ձերբակալվել են Հայաստանից մեծ քանակությամբ էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսներ տեղափոխող մաքսանենգները։
· Թուրքիայի ընդդիմադիր գործիչ Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։
· Գերմանիան և Ուկրաինան պաշտպանական նոր համաձայնագրեր են կնքել Patriot հրթիռների մատակարարման և ԱԹՍ-ների համատեղ արտադրության շուրջ։
· Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ուկրաինայի հետ համագործակցության մասին՝ ապաստանյալ տղամարդկանց հայրենիք վերադարձնելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
12:00 Լուրերը մեկ տողով. Վառելիք Ադրբեջանից, Փաշինյանի բուռն զրույցը Տաշիրում և Թրամփի հուսահատությունը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Ադրբեջանը 15 վագոնով շուրջ 887 տոննա դիզելային վառելիք է ուղարկ...
10:00 Լուրերը մեկ տողով. Վաշինգտոնի կոշտ առաջարկը Թեհրանին՝ 15 կետ, Ավինյանի հայրը հաղթեց դատարանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • ԱՄՆ-Իրան հրադադարը ձեռք է բերվել միջազգային միջնորդությամբ՝ բանակցայի...
Լուրերը մեկ տողով. Երևանը գնում է նոր տեխնիկա, Հորմուզի շուրջ ճգնաժամ, Թրամփի կոչը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2026 թվականին ձեռք բեր...
14:00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանը՝ ՌԴ-ից արտաքսված քաղաքացուն, ապասառեցված միլիարդներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Արմավիր-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժա...