Թրամփը` Հիսուս Քրիստոսի կերպարով
ԱՄՆ նախագահը դժգոհություն է հայտնել Լևոն XIV-ի վարած քաղաքականությունից և հրապարակել սեփական պատկերը՝ Հիսուս Քրիստոսի կերպարով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերի իր էջերում կոշտ քննադատության է ենթարկել Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ մեղադրելով նրան հանցավորության դեմ պայքարում թուլություն դրսևորելու և արտաքին քաղաքական սխալների մեջ։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ համաձայն չէ Վատիկանի դիրքորոշման հետ մի շարք առանցքային հարցերում, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի և Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ։
Թրամփի խոսքով՝ Պապը չպետք է քննադատի Միացյալ Նահանգների նախագահին իր ընտրական խոստումներն իրականացնելու համար։ Նա նաև կարծիք է հայտնել, թե Լևոն XIV-ը Հռոմի պապ է դարձել միայն իր շնորհիվ՝ նշելով, որ եթե ինքը չլիներ Սպիտակ տանը, ապա ներկայիս քահանայապետը չէր լինի Վատիկանում։ Թրամփն իր գրառման մեջ շեշտել է նաև Պապի ամերիկյան ծագման գործոնը։
Քննադատական գրառմանը կից Դոնալդ Թրամփը հրապարակել է արհեստական բանականության միջոցով ստեղծված մի լուսանկար, որտեղ նա ներկայացված է Հիսուս Քրիստոսի կերպարով։ Պատկերում նախկին նախագահը պատկերված է լուսարձակող ափերով՝ բժշկելիս հիվանդանոցային մահճակալին պառկած տղամարդուն։ Այս հրապարակումը մեծ արձագանք է գտել սոցիալական հարթակներում՝ առաջացնելով տարբեր մեկնաբանություններ։
Նմանատիպ հոդվածներ
Ուգանդայի ԶՈւ հրամանատարի արտառոց պահանջը` Թուրքիայից
Ուգանդայի զինված ուժերի հրամանատար և երկրի նախագահի որդի Մուհուզի Կայնեուգաբան հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ...
Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի երկարաձգման դեմ ներկայացված բողոքը։...
Արաղչին անվստահություն է հայտնել
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցություններին մոտենում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրանական պատվիրակության հուզիչ քայլը
Իրանի պաշտոնական պատվիրակությունը Պակիստան ժամանելիս ուշադրություն է գրավել ինքնաթիռի ներսում կազմակերպված խորհրդանշական...