Իրանի ԱԳՆ-ն՝ Նախիջևանի ուղղությամբ արձակված ԱԹՍ-ի մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանից Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի հարձակման հարցով արդեն անցկացվել են բանակցություններ։ Նրա խոսքով՝ թեման քննարկվել է երկու երկրների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների մակարդակով։
Բաղային նշել է, որ տեղի ունեցած քննարկումներն, իր գնահատմամբ, նպաստել են կողմերի միջև եղած թյուրըմբռնումների վերացմանը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի ներկայացրել հավելյալ մանրամասներ բանակցությունների բովանդակության կամ դրանց արդյունքների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նրա հայտարարությունից հետևում է, որ հարցը քննարկվել է բարձր մակարդակով քաղաքական և դիվանագիտական շփումների շրջանակում։
Հավելենք՝ Թուրքիան ևս այս հարցում Իրանից պահանջում է արդար փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...