Հայաստանը երեք մեդալ ունի Աշխարհի գավաթում
Արթուր Դավթյանը Կահիրեում դարձել է սպորտային մարմնամարզության 2026 թվականի Աշխարհի գավաթի հաղթող:
Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն հայ մարզիկը հենացատկում 14.666 արդյունքով գրավել է առաջին տեղը:
Երկրորդ հորիզոնականը 14.083 միավորով զբաղեցրել է Ասան Սալիմովը (Ղազախստան), երրորդ տեղում 14.016 միավորով. Յոնաս Դանեկն է (Չեխիա)։
Այսպիսով, Հայաստանը Կահիրեում ընթացող Աշխարհի գավաթի փուլն ավարտեց երեք մեդալով՝ 2 ոսկի և 1 արծաթ: Ավելի վաղ Համլետ Մանուկյանը նժույգթափերում ոսկի էր նվաճել, իսկ Արթուր Ավետիսյանը արծաթ՝ օղակների վրա:
Նմանատիպ հոդվածներ
«Բարսելոնան» հետաքրքրված է հայազգի ֆուտբոլիստով
Պաուլու Բարբոզան հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։ Պորտուգալացի գործակալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆուտբոլի Իրանի հավաքականի բողոքի նոր ակցիան
Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Կոստա Ռիկայի դեմ խաղից առաջ պարզել են պատերազմի հետևանքով զոհերի ու ավե...
Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում
Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան...
Ռոնալդուն կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լիովին վերականգնվել է ազդ...