Ռոնալդուն կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լիովին վերականգնվել է ազդրի վնասվածքից հետո և պատրաստ է ազգային թիմի կազմում մասնակցել հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը, հաղորդում են Marca-ից։
Պորտուգալացին վնասվածք էր ստացել փետրվարի 28-ին Սաուդյան Արաբիայի լիգայի «Ալ-Ֆեյհայի» դեմ խաղում, որն ավարտվել էր 3-1 հաշվով։ Նա խաղի վերջում ստիպված էր եղել լքել դաշտը։
Վնասվածքի պատճառով նա բաց էր թողել «Ալ-Նասրի» լիգայի մի քանի հանդիպումներ, ինչպես նաև անցած ամիս դուրս էր մնացել Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակից՝ Մեքսիկայի և ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղերի համար։
Այժմ Ռոնալդուն պատրաստ է ոչ միայն օգնել «Ալ-Նասրին» տիտղոսի համար պայքարում, այլև մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Պորտուգալիայի հավաքականը K խմբում է, որտեղ նրա մրցակիցներն են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ուզբեկստանը և Կոլումբիան։
Այս մրցաշրջանում Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի 22 խաղում խփել է 21 գոլ։ Իր կարիերայի ընթացքում նա խփել է 965 գոլ։
Նմանատիպ հոդվածներ
«Բարսելոնան» հետաքրքրված է հայազգի ֆուտբոլիստով
Պաուլու Բարբոզան հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։ Պորտուգալացի գործակալ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆուտբոլի Իրանի հավաքականի բողոքի նոր ակցիան
Ֆուտբոլի Իրանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Կոստա Ռիկայի դեմ խաղից առաջ պարզել են պատերազմի հետևանքով զոհերի ու ավե...
Արման Ծառուկյանը ռևանշում հաղթեց Ջորջիո Պուլասին
Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում «RAF 07» մրցաշարի շրջանակում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման ե...
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում անցկացված Hype Brazil գրեփլինգի մրցաշարում տեղի է ունեցե...