Նոր պաշտոնանկություններ ԱՄՆ-ում․ Թրամփը բարձրաստիճան զինվորականների է հեռացրել
Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է Փեմ Բոնդիին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության նախարար Փեմ Բոնդիին։
Նա հայտնել է, որ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կկատարի տեղակալ Թոդ Բլանշը։
The New York Times-ի տեղեկություններով՝ որոշման պատճառներից մեկը Ջեֆրի Էփշտեյնի գործի վարումն է եղել։ Նրան մեղադրում են քննչական նյութերի հետ ոչ պատշաճ վարվելու մեջ։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աշխատանքից հեռացվել են նաև բանակի բարձրաստիճան սպաներ։ Պաշտոնից ազատվել են ԱՄՆ բանակի շտաբի պետ Ռենդի Ջորջը, բանակի վերափոխումների և պատրաստության հրամանատարության ղեկավար գեներալ Դեյվիդ Հոդնեին, ինչպես նաև բանակի կապելլանների կորպուսի ղեկավար գեներալ-մայոր Ուիլյամ Գրինին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը այլ աշխատանքից ազատել էր նաև ներքին անվտանգության նախարարության նախկին ղեկավար Քրիստի Նոեմին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Բելառուսը չի ցանկանում պատերազմ, սակայն պատրաստ է դրան, եթե իր նկատմամբ կիրառվի ուժի սպառնալիք։ Այս մասին հայտարարել է ե...
Պուտինի «գազային» ակնարկը Փաշինյանին
Եվրոպայում գազի գները 1000 խորանարդ մետրի դիմաց հասնում են շուրջ 600 դոլարի, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Ապրիլի 1-ին...
Հայտնի է, թե ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ ՀՀ վարչապետ Նիկոլ...
Իրանի նոր վարչակարգը խնդրանքով դիմել է ինձ․ Թրամփ
Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի նոր վարչակարգի նախագահը ԱՄՆ-ից հրադադար է խնդրել։ Քննարկման առանցքում է նաև Հորմուզի նե...