Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենի գործով նոր զարգացումներ կան
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը չի ազատվել պաշտոնից։ Երևանի քաղաքապետարանից AuroraNews-ի հետ զրույցում հերքեցին լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը։
«Հաստատությունը գործում է բնականոն հունով։ Այս պահին տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը։ Տնօրենը չվճարվող արձակուրդում է։ Ուսումնասիրությունը շարունակվում է։ Ամփոփելուց հետո այդ մասով պարզաբանում կլինի», - նշեցին քաղաքապետարանից
Օրերս տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ 94 մսուր-մանկապարտեզում ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով տնօրենի վարքագծի վերաբերյալ։ Ծնողների խոսքով՝ տնօրենի պատճառով դայակները ազատման դիմումներ են ներկայացնում և հեռանում աշխատանքից, իսկ նրանց փոխարեն աշխատանքի են անցնում Փառանձեմ Միրիբյանի ծանոթները։ Հետագայում մանկապարտեզի դայակներն ու մասնագետներն էլ էին հանդես եկել հայտարարություններով՝ խոսելով իրենց աշխատանքային իրավունքների խախտումների և տնօրենի կողմից իրենց հասցեին հնչեցված անվայելուչ խոսքերի մասին։
Ծնողները նաև այցելել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հանդիպել թաղապետի հետ և ներկայացրել ստեղծված իրավիճակը։ Թաղապետարանը խոստացել էր հարցին տալ հրատապ լուծում։
Երևանի քաղաքապետարանը ևս հայտնել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում իրականացվում է ուսումնասիրություն՝ տնօրեն Փառանձեմ Միրիբյանի գործողություններին պատշաճ արձագանքելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա՝ ի աջակցություն կալանավորված Դավիթ Մինասյանի
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու...
Վարորդները արդեն կարող են անցնել ամառային անվադողերի
Ապրիլի 1-ից ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը հանվել է։ Նոյեմբերի 15-ից սահմանված և մինչև մարտի 31-ը գործող ձմեռայ...
Բողոքի ակցիա` ՊՆ-ի դիմաց
Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով, որ ծառայութ...