Իրանը սկսում է լայնածավալ մոբիլիզացիա. WSJ
Իրանը նախաձեռնել է զանգվածային մոբիլիզացիա՝ կապված Մերձավոր Արևելքում ամերիկյան զինուժի ակտիվացման հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` նշելով, որ երկրի իշխանությունները սկսել են ներգրավել քաղաքացիների լայն շրջանակներ՝ ներառյալ անչափահասների:
«Իրանը պատրաստվում է կատաղի մարտերի»,- գրել է լրատվականը:
Նշվում է, որ մարտի 29-ից իրականացվող ծրագրի շրջանակում կամավորները կարող են ներգրավվել բժշկական աջակցություն տրամադրելու, անցակետերի պահպանության և սննդի պատրաստման աշխատանքներում։ Ռազմական վերլուծաբանների գնահատմամբ՝ Իրանում կա մոտ մեկ միլիոն ակտիվ և պահեստազորային զինծառայող, որոնցից շուրջ 190 հազարը պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։
Հրապարակման մեջ նշվում է, որ նախաձեռնությունը որոշակի նմանություններ ունի 1980-ականների Իրաքի հետ պատերազմի ժամանակ կիրառված մոբիլիզացիոն մեթոդների հետ, երբ ներգրավվում էին նաև անչափահասներ։ Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողության դեպքում Իրանը կարող է ընդլայնել հարվածների աշխարհագրությունը՝ թիրախավորելով նավթային հարթակներ, էլեկտրակայաններ և այլ ռազմավարական ենթակառուցվածքներ։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի ուղղությամբ ցամաքային գործողության տարբերակը և զորքերի տեղակայումը երկրի սահմանների ու Խարգ կղզու մոտ։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ շուրջ յոթ միլիոն մարդ պատրաստ է կամավոր կերպով մասնակցել երկրի պաշտպանությանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալյոշան գնացել, իմ տան պատի հետ է նկարվել. Արարատ Միրոզոյան
«Պարզվում է՝ մինչ մենք ՀՀ քաղաքացիների հետ ենք շփվում և նկարվում, ուժեղ-ձևիստ և օտարերկրյա քաղաքացի (ըստ իր կողմից չհերք...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...