Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփը կոչով դիմել է Թեհրանին
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ։ Այդ մասին Թրամփը գրել է «Truth Social»-ում:
«Իրանի խոշորագույն կամուրջը փլուզվում է և այլևս երբեք չի օգտագործվի։ Առջևում դեռ շատ բան կա։ Եկել է ժամանակը, որ Իրանը գործարք կնքի, քանի դեռ շատ ուշ չէ և քանի դեռ երկրից կարող է ինչ-որ բան մնալ»,- գրել է Թրամփը։
Հավելենք՝ Իսրայելը և ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողություններ են սկսել փետրվարի 28-ից՝ հայտարարելով, որ ռազմական արշավի նպատակը Իրանին հրթիռային ծրագրից և միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից զրկելն է։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանային երկրներում տեղակայված ամերիկյան ուժերին և էներգետիկ օբյեկտներին։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկիրը չի փոխում իր արտաքին քաղաքական ուղեգիծն ԱՄՆ-ի և Իսրայե...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու. Հարությունյանը՝ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում սքրինշոթ է հրապարակել և գրառում կատարել։«Գիտե՞ք, թ...