Անհապաղ միջոցներ կձեռնարկվեն Իրանի դեմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ կարող է կիրառել տնտեսական ճնշման միջոցներ Իրանի նկատմամբ՝ Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացությունը վերականգնելու նպատակով։ Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Իվետտ Կուպերը ITV հեռուստաալիքի եթերում։
Նախարարը նշել է, որ Լոնդոնը կարևորում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ տնտեսական ազդեցության մեխանիզմների կիրառումը՝ իրավիճակի կարգավորման համար։ Նրա խոսքերը հնչել են անվտանգության թեմայով միջազգային քննարկումից հետո, որը նվիրված էր նեղուցի փակման խնդրին։
Միջոցառումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից և անցկացվել առցանց ձևաչափով՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցել են ավելի քան 40 երկրի ներկայացուցիչներ՝ Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից և Լատինական Ամերիկայից։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ առաջիկա շաբաթ նախատեսվում է նաև ռազմական պլանավորողների միջազգային հանդիպում։ Այդ քննարկման ընթացքում կքննարկվեն տարբեր սցենարներ՝ նեղուցում նավագնացության վերականգնման ուղղությամբ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկիրը չի փոխում իր արտաքին քաղաքական ուղեգիծն ԱՄՆ-ի և Իսրայե...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու. Հարությունյանը՝ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում սքրինշոթ է հրապարակել և գրառում կատարել։«Գիտե՞ք, թ...