Պատերազմը լուծում չէ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավային Կորեա կատարած այցի ընթացքում անդրադարձել է Իրանի շուրջ վերջին զարգացումներին և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի դեմ չեն կարող լուծել երկրի միջուկային ծրագրի հարցը՝ փոխարենը շեշտելով դիվանագիտական ճանապարհի անհրաժեշտությունը։
«Եթե չլինի դիվանագիտական և տեխնիկական բանակցությունների հստակ շրջանակ, իրավիճակը կարող է կրկին սրվել մի քանի ամիս կամ մի քանի տարի անց», - ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նաև անիրատեսական է գնահատել Հորմուզի նեղուցը ռազմական ճանապարհով բացելու առաջարկը։
«Դա կպահանջի անհամաչափ երկար ժամանակ և լուրջ վտանգների կենթարկի յուրաքանչյուրին, ով կփորձի անցնել նեղուցով։ Ափամերձ գոտիներում առկա են Հեղափոխական գվարդիայի սպառնալիքները, որոնք ունեն զգալի ռեսուրսներ, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ և բազմաթիվ այլ ռիսկեր», - նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Ասում է` ընկերական թողեք գոնե մասնակցեն ընտրություններին. Արման Եղոյան
«Լավ, եկեք ես էլ թարգմանեմ երեկվա խոսակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը` անդրադառնալ...