ԻՀՊԿ-ն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ կապված Իրանին «քարե դար» վերադարձնելու սպառնալիքի հետ։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ կորպուսի Օդային-տիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին գրառում է կատարել X-ում։
«Ձեր հոլիվուդյան խաբկանքներն այնքան են խաթարել ձեր մտածողությունը, որ դուք, ունենալով 250-ամյա չնչին պատմություն, սպառնում եք քաղաքակրթության, որն ավելի քան 6000 տարեկան է»,- գրել է Մուսավին։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել ուղերձով՝ հայտարարելով, որ ԱՄՆ զինված ուժերը հասել են իրենց նպատակներին։ Թրամփը, առանց ժամկետներ նշելու, հայտնել է, որ ԱՄՆ-ն «շատ արագ» կավարտի աշխատանքը։
«Մենք նրանց չափազանց ուժեղ հարվածելու ենք հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց վերադարձնելու ենք քարե դար»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկիրը չի փոխում իր արտաքին քաղաքական ուղեգիծն ԱՄՆ-ի և Իսրայե...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու. Հարությունյանը՝ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում սքրինշոթ է հրապարակել և գրառում կատարել։«Գիտե՞ք, թ...