Այլ

18:00 Լուրերը մեկ տողով. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ընդդիմությանը, Մերձավոր Արևելքում սրվող պատերազմական զարգացումներ

18:00 Լուրերը մեկ տողով. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ընդդիմությանը, Մերձավոր Արևելքում սրվող պատերազմական զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Փաշինյանը հրապարակել է տեսանյութ՝ ընտրակաշառքի գործով 5 ձերբակալվածի ֆոնին՝ քննադատելով Քոչարյանին, Կարապետյանին ու Ծառուկյանին և հայտարարելով, ո�…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


• Փաշինյանը հրապարակել է տեսանյութ՝ ընտրակաշառքի գործով 5 ձերբակալվածի ֆոնին՝ քննադատելով Քոչարյանին, Կարապետյանին ու Ծառուկյանին և հայտարարելով, որ քաղաքացիները ընտրություններում «պատասխան կտան»:


• «Հայաստանը ես եմ», «Ուժեղ Հայաստան» և «Նոր դարաշրջան» ուժերը ստորագրել են դաշինքի հուշագիր և ընտրություններին կմասնակցեն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» ձևաչափով:


• ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԶՈւ ԳՇ պետի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Ջամշիդ Էսհագին:


• Իրանի ԱԳ նախարարը հերքել է Թուրքիայի ուղղությամբ հրթիռների արձակման մասին տեղեկությունները և առաջարկել համատեղ հետաքննություն:


• Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր պատերազմում չի բացառում որևէ սցենար, այդ թվում՝ ցամաքային ներխուժում:


• Իսրայելը հայտարարել է, որ մինչև ապրիլի 1-ը կհարվածի Իրանի ռազմական արդյունաբերության շուրջ 70%-ին՝ թիրախավորելով նաև հրթիռային կայանքներն ու ՀՕՊ համակարգերը:


• Մերձավոր Արևելքի լարվածության պատճառով ավիավառելիքի գինը կտրուկ աճել է՝ 742-ից հասնելով 1,710 դոլարի, և արդեն չեղարկվել է ավելի քան 7,000 թռիչք:


• Իրանի հավաքականի ֆուտբոլիստները Կոստա Ռիկայի դեմ խաղից առաջ ցուցադրել են պատերազմի զոհերի ու ավերված շինությունների պատկերներ:

Նմանատիպ հոդվածներ

Լուրերը մեկ տողով. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Իրանում զոհերի թվի մանրամասներ, արագորեն սպառվում է ԱՄՆ-ի հրթիռային պաշարները

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի շարժումը շարունակելը նշանակում է...

20:00 Լուրերը մեկ տողով. Եղանակային կանխատեսումներ, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպը դատապարտվել է, Իրան-ԱՄՆ լարվածություն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Երևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաննե...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250