Սպասվում է քամու ուժգնացում, տեղումներ՝ թաց ձյան, արձրևի տեսքով
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 27-31-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ թաց ձյան։ Մարտի 27-ին Սյունիքում և առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։
Մարտի 27-30-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մարտի 27-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մայրաքաղաքում մարտի 27–ի ցերեկը կլինի 10-12 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Կեղտի կուտակման, թունավոր նյութեր․ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը ապրանքային շուկաներում նվազել է։ «APA -Economics»-ը, հղում անե...
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
Ազգային ժողովի դիմաց միջադեպ է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև։ Auroranews.am-ը կապ հաստատեց...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու ֆյուչերսների արժեքը փետրվարի 19-ից ի վեր առաջին անգա...
