Չեն պատկերացնում՝ Մոսկվային խաբելուց հետո ոնց են ճիպոտով ծեծելու...․ Սաֆարյանը՝ Կարապետյանին
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի հերթական հայտարարությանը, ըստ որի՝ վերջին հարցումներով վարչապետ է լինելու գործարար Սամվել Կարապետյանը։
«Նորից իրենց ավտոբուսների շարասյունում հարցում են արել... Ժողովրդին ու Կրեմլին խաբելու այս խմբակի մղումները ուղղակի Գինեսի գրքում գրանցման արժանի է։
2021թ. Ռոբերտ Քոչարյանն էր այսպես դաժանորեն խաբել Մոսկվային ու հաջողությամբ հավատացրել, թե վարչապետ դառնալուն 5 րոպե է պակաս ու 50 տոկոսից ավել քվե է ստանալու։ Ռուսաստանի ԱԳՆ-ի Կովկասով զբաղվող պատասխանատուներին հանդիպած ու Հայաստան քննարկած օտարկրացի գործընկերներս նկարագրում էին նրանց շոկն ընտրություններից հետո ու քահ-քահ ծիծաղում.. Իսկ ես լսածիս չէի հավատում...
Հիմա դեժավյու է...
Երևի այս խմբակը չի պատկերացնում, թե հերթական անգամ Մոսկվային խաբելուց հետո ոնց են ճիպոտով ծեծելու...»,- գրել է Սաֆարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Նավթի գներն աճում են՝ ավելացնելով Ռուսաստանի շահույթը
Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ նպաստելով...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հորմուզի նեղուցը բաց է անվտանգ միջազգային նավագնացության համար, բայց միայն այն երկրների համար, որոնք չեն մասնակցում Իրան...