Թեհրանը սպասում է Վաշինգտոնի պատասխանին․ Tasnim
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առաջարկներին իր պաշտոնական պատասխանը փոխանցվել է, և այժմ Թեհրանը սպասում է Վաշինգտոնի արձագանքին։ Այդ մասին տեղեկացրել է Tasnim գործակալությունը։
Թեհրանի ներկայացրած պայմանների թվում են հարձակումների և սպանությունների դադարեցումը, ինչպես նաև երաշխիքներ, որ պատերազմը չի վերսկսվի։ Իրանական կողմը նաև պահանջում է վնասների ամբողջական փոխհատուցում և մարտական գործողությունների դադարեցում՝ տարածաշրջանում դաշնակից խմբավորումների ներգրավմամբ։
Միաժամանակ Իրանը վերահաստատել է, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն իր «բնական և օրինական իրավունքն» է։ Այդ հարցը Թեհրանը դիտարկում է որպես իր առանցքային դիրքորոշումներից մեկը։
Իրանական կողմը նաև հայտարարել է, որ չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Թեհրանի գնահատմամբ՝ այդ գործընթացը կարող է օգտագործվել խաղաղ կարգավորման տպավորություն ստեղծելու, նավթի գները ցածր պահելու և հնարավոր նոր ռազմական գործողությունների համար ժամանակ շահելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հորմուզի նեղուցը բաց է անվտանգ միջազգային նավագնացության համար, բայց միայն այն երկրների համար, որոնք չեն մասնակցում Իրան...
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Յակուբ Ռեզազադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցու...