Ակտիվ ցիկլոն է գալիս․ առատ տեղումներ կլինեն՝ թաց ձյան, անձրևի և քամու տեսքով
Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ:
Մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։
Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 26-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, մարտի 27-28-ին Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա և Դեբեդ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։
Նմանատիպ հոդվածներ
Կեղտի կուտակման, թունավոր նյութեր․ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը ապրանքային շուկաներում նվազել է։ «APA -Economics»-ը, հղում անե...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու ֆյուչերսների արժեքը փետրվարի 19-ից ի վեր առաջին անգա...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Ապրանքային շուկաներում ոսկու ֆյուչերսների արժեքը մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) համար աճել է։ Ինչպես հայտնում է APA-E...