Ուկրաինա–ԱՄՆ բանակցություններն ավարտվել են․ Զելենսկի
Ֆլորիդայում ավարտվել է Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև տեղի ունեցած բանակցությունները, որոնք միտված են եղել Ռուսաստանի դեմ արդեն չորս տարի շարունակվող պատերազմի դադարեցման ուղիների որոնմանը։ Այդ մասին ուկրաինացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է Իրանի վրա։ Միաժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանի պատերազմն ընդդեմ Ուկրաինայի ևս պետք է ավարտվի, և այդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանքը շարունակվում է։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ կան նախանշաններ գերիների փոխանակման հնարավոր իրականացման վերաբերյալ։ Զելենսկին հավելել է, որ Կիևում ակնկալում են գործնական արդյունք։
Միաժամանակ նա հավելյալ մանրամասներ չի ներկայացրել այն մասին, թե բանակցությունները կշարունակվեն արդյոք հետագայում, ինչպես նաև երբ, որտեղ և ինչ ձևաչափով կարող են տեղի ունենալ հետագա հանդիպումները։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության արձագանքը՝ վարչապետի հայտարարություններին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտար...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչով դիմել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համարվում է ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետություն։ Այս մասին նա գր...