48 ժամ՝ Իրանն արձագանքել է Թրամփի պահանջին․ կոչնչացվեն խոշորագույն ընկերությունները
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հնչեցված վերջնագրի և հնարավոր ռազմական գործողությունների դեպքում պատրաստ է փակել Հորմուզի նեղուցը և թիրախավորել տարածաշրջանում ամերիկյան շահերին առնչվող օբյեկտները։ Հայտարարությունում նշվում է, որ նման քայլերը կկիրառվեն, եթե Վաշինգտոնը կյանքի կոչի իր սպառնալիքները։
Ավելի վաղ, ըստ տարածված տեղեկությունների, Դոնալդ Թրամփը պահանջել էր 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ հակառակ դեպքում սպառնալով հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին՝ սկսելով խոշորագույնից։ Իրանական ռազմական ղեկավարությունը պատասխանել է, որ նման սցենարի դեպքում նեղուցը ամբողջությամբ կփակվի և չի վերաբացվի, մինչև վնասված ենթակառուցվածքները չվերականգնվեն։
Նույն հայտարարության մեջ նաև ասվում է, որ հարվածների թիրախ կարող են դառնալ Իսրայելի էլեկտրակայանները, ինչպես նաև էներգետիկ և տեղեկատվահաղորդակցական ենթակառուցվածքները։ Բացի այդ, Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում գործող այն ընկերությունները, որոնցում ամերիկացի բաժնետերեր կան, ինչպես նաև այն երկրների էներգետիկ օբյեկտները, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայաններ։
Տեքստում նաև նշվում է, որ Հորմուզի նեղուցով նախկինում անցել է համաշխարհային ծովային նավթային արտահանման զգալի բաժինը, և դրա հնարավոր արգելափակումը արդեն իսկ անդրադարձել է նավթի շուկայի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության արձագանքը՝ վարչապետի հայտարարություններին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքում գրել է․«Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարա...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչով դիմել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համարվում է ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետություն։ Այս մասին նա գր...