Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքն ուղարկվեց դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ն.Դ.-ն իր ընկերների՝ Ա.Զ.-ի և Գ.Զ.-ի հետ միասին, քարակաքավ որսալու նպատակով՝ 2025 թվականի հոկտեմբերի 29-ին իր ավտոմեքենայով գնացել է Վայոց ձորի մարզի Մոզրով բնակավայրի «Ջաֆարի ձոր» անվամբ հայտնի տարածք, որտեղ իր կողմից ապօրինի ձեռք բերված որսորդական ակոսափող հրազենով ապօրինի որսացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2025 թվականի օգոստոսի 20-ի հրամանով սահմանված հավելվածի ցանկի մեջ չներառված, Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 3 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև, Գ.Զ.-ն և Ա.Զ.-ն գնալով որսված կենդանու ուղղությամբ՝ հայտնաբերել են այն և տեղափոխել ձորամիջյան առվակի ափ, որտեղ իրար օգնելով մորթել են, դրել պոլիէթիլենային տոպրակներում, տեղափոխել ու տեղավորել են ավտոմեքենայի մեջ և շարժվել դեպի Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ, սակայն վերադառնալու ճանապարհին նկատելով ավտոմեքենա և կասկածելով, որ դրանում հնարավոր է լինեն ոստիկանության ծառայողներ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ հանցագործության գործիք հանդիսացած հրազենը և տոպրակները դուրս են հանել ավտոմեքենայից ու նետել աննկատ վայր:
Ն.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ապօրինի որսը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Գ.Զ.-ի և Ա.Զ.-ի նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով (հանցանք կատարած անձին աջակցելը):
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու ֆյուչերսների արժեքը փետրվարի 19-ից ի վեր առաջի...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Ապրանքային շուկաներում ոսկու ֆյուչերսների արժեքը մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) համար աճել է։Ինչպես հայտնում է APA-Ec...
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
Ամերիկացի դերասան Չակ Նորիսը մահացել է 86 տարեկանում։ Տեղեկությունը հրապարակել է Variety պարբերականը՝ հղում անելով...
Ստամբուլից «Turkish Airlines»-ի առաջին չվերթը ժամանել է «Զվարթնոց»
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանել է «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային...