Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
Երբ որ մենք հաղորդում ենք ստացել ԲԿ-ից, ահազանգը կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ, ըստ էության, գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ պրոցես է, երեխան իրեն վատ է զգացել և դրա հետևանքով է տեղափոխվել ԲԿ, բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ-հետախուզական աշխատանքների։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դրա հիման վրա սպանության գործով վարույթ է նախաձեռնվել, որովհետև տեղեկություն էին ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին երեխայի ծեծի մասով։
Նախարարը հայտնել է, որ ներկայում շարունակում են ՔԿ-ի հետ աշխատանքները նաև խափանման միջոց կա անձի նկատմամբ։
«Շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաև ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական կարողանանք տանք: Այս պահին կարգավիճակի մասին հարցերն են ճշգրտվում»,- ասել է նախարարը:
Սարգսյանի խոսքով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ներդրված նոր համակարգը, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպիսին չպիտի լինի ոստիկանը:
«Ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից և մնացյալից: Ես վստահ եմ, որ նաև գործընկերներն են այս հարցը դիտարկում իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան՝ եղել է ազդակ օբյեկտիվորեն, թե չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի: Ես էլ մեր մասով՝ համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք՝ հնարավո՞ր էր այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից ստանալ, թե՞ ոչ»,- նշել է Արփինե Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օրերս «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված մեկամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո երեխայի մոտ պահպանվում է խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։ Երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Ապրանքային շուկաներում ոսկու ֆյուչերսների արժեքը մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) համար աճել է։ Ինչպես հայտնում է APA-E...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու ֆյուչերսների արժեքը փետրվարի 19-ից ի վեր առաջին անգա...
Ռուբլին կտրուկ էժանացավ․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 19-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները մարտի 19-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,79 դրամ է, վաճառքը՝ 379,44...
Ստամբուլից «Turkish Airlines»-ի առաջին չվերթը ժամանել է «Զվարթնոց»
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանել է «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային...