ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է։ Նա այս մասին գրառում է կատարել Truth Social սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Իրանի շուրջ իրավիճակին։
Թրամփի խոսքով՝ դաշինքի երկրները չեն ցանկացել մասնակցել գործողություններին, որոնք ուղղված էին միջուկային հնարավորություններով Իրանին զսպելուն։ Նա ընդգծել է, որ ռազմական տեսանկյունից այդ պայքարը արդեն ավարտված է, և այժմ վտանգը նվազել է։
Միաժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները դժգոհում են նավթի բարձր գներից, սակայն չեն աջակցում Հորմուզի նեղուցի բացմանը։ Նրա գնահատմամբ՝ հենց այդ գործոնն է ազդում նավթի գների աճի վրա։
Թրամփը հավելել է, որ այդ գործողությունը, ըստ իրեն, տեխնիկապես հեշտ է և մեծ ռիսկեր չի պարունակում՝ քննադատելով դաշինքի անդամ երկրների դիրքորոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Հայաստանի կառավարության հետաքրքրությունը տարօրինակ է․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի իշխանություններ...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության արձագանքը՝ վարչապետի հայտարարություններին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքում գրել է․«Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարա...