Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները վերջին տարիների ամենալուրջ ճգնաժամերից են տարածաշրջանում։ Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը։
«Մեր շուրջը թռչում են հրթիռներ, մեր սահմաններից այն կողմ շարունակվում է պատերազմը, և տարածաշրջանը վերջին տարիների ընթացքում ապրում է իր ամենալուրջ ճգնաժամը։ Մեր խնդիրն է մեր երկիրը հեռու պահել մեզ շրջապատող պատերազմի կրակից։ Դիվանագիտական շփումների միջոցով մենք փնտրում ենք մեր տարածաշրջանում պատերազմները դադարեցնելու ուղիներ», - նշել է նա։
Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ Անկարան նպատակ ունի պահպանել չեզոք դիրք և հեռու մնալ ռազմական բախումներից։ Նա հավելել է, որ այդ նպատակով շարունակվում են ակտիվ դիվանագիտական շփումները տարբեր կողմերի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության արձագանքը՝ վարչապետի հայտարարություններին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքում գրել է․«Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարա...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչով դիմել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համարվում է ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետություն։ Այս մասին նա գր...