Լուրերը մեկ տողով. ՊԵԿ-ը «Տաշիր»-ում ստուգումներ է արել, կեղծ VIN-ով մեքենաների գործ, ցմահ դատավճիռ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• ՊԵԿ-ը հաստատում է՝ «Տաշիր գրուպ»-ում ստուգումներ են եղել, հայտնաբերվել են խախտումներ, բայց քաղաքական հրահանգ չի եղել։
• Գոգավանի մաքսակետում կեղծ VIN-ով մեքենաների գործով բացահայտվել են խոշոր սխեմաներ, մեքենաները պահվում են Գյումրիում, կա քրեական վարույթ։
• Ղարաբաղից տեղահանված 34,576 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն, ևս շուրջ 1000 դիմում ընթացքի մեջ է, մերժումներ չեն եղել։ Տեղահանված 28 հազար անչափահասից մոտ 12 հազարը արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն՝ ծնողների հիմքով։
• Պապոյանը հայտարարում է՝ «TRIPP»-ն ու Հյուսիս-հարավը կիրականացվեն, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Պապոյանի խոսքով՝ Հայաստանում ամենահարուստներն ունեն ամենամեծ պարտքերը, քանի որ բիզնեսը զարգացնում են վարկերով: Պապոյանը վստահեցնում է՝ սխալ գործելու դեպքում պաշտոնյաները պատասխանատվության են ենթարկվում, ինքն իրեն սխալ չի համարում։ Էկոնոմիկայի նախարարը նշում է՝ անցել է վաճառողից մինչև նախարարի ճանապարհը՝ կրթության ու աշխատանքի շնորհիվ։
• Փաստաբանը հերքում է՝ Բագրատ Սրբազանին վերագրվող գույքը երբևէ զորանոց չի եղել, այն ժառանգված «հատուկ նշանակություն» ունի ԽՍՀՄ-ից։
• HSBC բանկի 2018-ի հարձակման գործով դատավճիռը վերջնական է՝ մեղադրյալը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
• Իրանը կոչ է արել տարհանել Սադւդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի նավթաքիմիական գործարանները։
• Պեսկովը համաձայնել է Թրամփի գնահատականին՝ Սթարմերը Չերչիլ չէ, Մակրոնը՝ դը Գոլ։
• YouTube-ը FIFA-ի հետ պայմանավորվել է՝ ԱԱ խաղերի առաջին 10 րոպեները կթողարկվեն հարթակում՝ երիտասարդներին ներգրավելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Երևանը գնում է նոր տեխնիկա, Հորմուզի շուրջ ճգնաժամ, Թրամփի կոչը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2026 թվականին ձեռք բեր...
Լուրերը մեկ տողով. Կալանքի որոշում Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ և միջազգային զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. . Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել կալանավորել ՀՀ երրորդ նախա...
Լուրերը մեկ տողով. Իրանի շուրջ սրացում, հայտարարություններ Բաքվից ու Երևանից
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային • Ադրբեջանը հայտարարել է, որ Իրանի հարվածը Նախիջևանի ուղղությամբ ա...
Լուրերը մեկ տողով. ԱԹՍ-ի հարված Նախիջևանում, կենսաթոշակների թեմա և դեպքեր Երևանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային • Նախիջևանի օդանավակայանի տարածքում, ըստ ադրբեջանական աղբյուրների, ընկել...