Գալյանը՝ Սահմանադրության տեքստում արված փոփոխությունների մասին
Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում Ներածությունը չկա առհասարակ, իսկ Անկախության հռչակագրին հղումը Ներածության մեջ է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հռչակագրի մասը Սահմանադրության նոր տեքստից հանվել է:
«Թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված Ներածության շրջանակներում: Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում. Սահմանադրության տեքստը՝ նախագծի տեքստով, լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու Ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված, ու կորոշի...
Հիմա վարչությունում և խմբակցությունում են քննարկումները շարունակվում: Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր պետության իրավական հիմքն է, և մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը»,- հավելել է նա:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետները դեռ հայտնի չեն, կհստակեցվեն, բայց դեռ ժամանակ կա, քանի որ չկա հանրաքվեի ժամկետ:
«Հանրաքվե նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին: Մեր մեծագույն ցանկությունն է տալ հանրությանը բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և բավարար ժամանակ, տեքստին ծանոթ լինելով, կատարել ճիշտ ընտրություն»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգութ...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Իրանի զինված ուժերը կշարունակեն ռազմական գործողությունները այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանա, որ ս...