Այլ

Լուրերը մեկ տողով. Հարված Բեյրութի մոտ, տարհանման կոչ Թեհրանում, սողանք Վրաստանում

Lilit A. 1 րոպե 101 դիտում
Լուրերը մեկ տողով. Հարված Բեյրութի մոտ, տարհանման կոչ Թեհրանում, սողանք Վրաստանում


Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


·  Իսրայելը հարվածել է Բեյրութի Նաբաա շրջանի շենքերից մեկին, որը գտնվում է հայկական Բուրջ Համուդ թաղամասի հարևանությամբ։ Լիբանանահայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, սակայն բնակիչների մոտ անհանգստություն կա՝ հարվածի մոտ լինելու պատճառով։


·  Իսրայելի բանակը կոչ է արել տարհանվել Թեհրանի երկու խիտ բնակեցված թաղամասերից։ Այդ տարածքները գտնվում են քաղաքի կենտրոնական հատվածում՝ թատրոնի և համալսարանի մոտակայքում։


·  Իրանի հետ հակամարտության սրացումից հետո Պարսից ծոցի երկրները կորցրել են շուրջ 15.1 միլիարդ դոլարի էներգետիկ եկամուտ։ Կորուստների հիմնական պատճառը Հորմուզի նեղուցով նավագնացության դադարեցումն է։


·  Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 14 տոկոսը արդեն ապահովվում է արևային կայաններով։ Երկրում գործող արևային հզորությունները գերազանցել են 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշը։


·  Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անցկացրել Քննչական կոմիտեի և կառավարության շենքերի մոտ։ Նրանք պահանջում են դադարեցնել քաղաքական ազդեցությունը դատական գործընթացների վրա։


·  Վրաստանի արևմտյան հատվածում սողանքի հետևանքով վնասվել են տներ և հողատարածքներ։ Գյուղ մուտքը սահմանափակվել է, իսկ մասնագետները շարունակում են ուսումնասիրել իրավիճակը։


·  Կալիֆոռնիայի նահանգապետը հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված պատկեր, որտեղ Պուտինը Թրամփին տանում է վզկապով։ Գրառումը ուղեկցվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունից հատվածով։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250