Սպասվում է ձյուն, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն. եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ մարտի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում՝ մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին էժանացել է․ փոխարժեքը փետրվարի 27-ի դրությամբ
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ փետրվարի 27-ի դրությամբ։ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374.52 դրամ է, վաճառք...
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է լարված գոտում գտնվող հայերի ճակատագրին ու տարհանման հարցին
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում գտնվող հայերին եւ նրանց տարհանելու անհրաժեշտության մասին հարցին։«Մերձավ...
ՀՀ ԱԳՆ–ն Լառնակայի օդանավակայանից Երևան/Գյումրի ուղղություններով թռիչքների մասին
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված` Կիպրոսում ՀՀ դեսպանությունն օպերատիվ կապի մեջ է հավատարմագրման երկ...
Երևանում և մարզերում կգործի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ. «Վեոլիա Ջուր»
Երևանում և մարզերում մայիսի 1-ից կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։Ընկե...