Պետությունը պետք է պաշտպանի քաղաքացու արժանապատվությունը. Լևոն Քոչարյան
Հատկապես վերջին տարիներին մեր երկրում խոսույթը կարծես ավելի շատ գոյատևման մասին լինի. մեզ փորձում են համոզել, որ ուժեղ երկիրը այն երկիրն է, որը ավելորդ աղմուկ չի բարձրացնում և զիջում է իր արժանապատվությունը՝ քարտեզի վրա աննկատ գոյատևելու համար, ինչը ես արմատապես մերժում եմ։ Այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։
«Կարծում եմ, որ ուժեղ երկիրն այն երկիրն է, որը ոչ միայն թե իր երկրի սահմաններն է պաշտպանում, այլեւ իր քաղաքացու արժանապատվությունը։ Ուժեղ պետությունը այն պետությունն է, որի քաղաքացի լինելով՝ դու կարող ես ճանապարհորդել աշխարհով մեկ, զգալ բացարձակ հպարտություն, ոչ թե խղճահարություն կամ անհանգստություն, այլ հարգանք։ Գիտեք, ուժեղ պետություն ունենալու տեսանկյունից ես չափազանց շատ եմ կարևորում ազգային ինքնությունը։ Եվ կարծում եմ սա պետք է լինի մեր առաջ շարժվելու հիմքում։
Մեր պատմությունը, ավանդույթները, եկեղեցին, լեզուն, ընտանեկան արժեքներն այն արմատներն են, որոնք սնուցում են մեզ։
Երիտասարդների համար էլ ի՞նչ է նշանակում ուժեղ պետությունը, կարծում եմ՝ ամենակարևորներից մեկը տեխնոլոգիապես զարգացած պետություն ունենալն է։ Ես համոզված եմ, որ «Արտադրված է Հայաստանում» պիտակը, կարող է լուրջ բրենդ դառնալ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այստեղ կառավարության անելիքը պետք է լինի ձեր ճանապարհից խոչընդոտները վերացնելը, երկիրը պաշտպանելը և ակտիվորեն ֆինանսավորելը կրթությունը, հետազոտությունները առանց բյուրոկրատական ավելորդ քաշքշուկների»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մե...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...