Իսրայելի պաշտպանության նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը «Հըզբոլլահի» դեմ ռազմական գործողությունների ուժեղացման պայմաններում դիմել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին։
Նրա խոսքով՝ Բեյրութը չի կատարում Իրանի աջակցությունը ստացող խմբավորմանը զինաթափելու պարտավորությունը, ինչպես նախատեսված է հրադադարի համաձայնագրով։
«Գործեք և քայլեր ձեռնարկեք, նախքան մենք ստիպված կլինենք ավելին անել: Մենք թույլ չենք տա հարձակումներ մեր բնակավայրերի և մեր զինվորների վրա»,- ասել է Կացը։
Նա նաև նշել է, որ բախման դեպքում պատասխանատվությունը կկրի Լիբանանը։ Միաժամանակ Կացը հավելել է, որ Իսրայելը Լիբանանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։
Նմանատիպ հոդվածներ
Իրանցի այաթոլլաները կոչով դիմել են կառավարությանը
Երկու ազդեցիկ և արմատական իրանցի այաթոլլաները կոչ են արել կառավարությանն արագացնել նոր Գերագույն առաջնորդի ընտրություն...
Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի. Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի: Այս մասին հայտնում է...
Այսօր Իրանը շատ ուժգին հարված կստանա. Թրամփը սպառնացել է
«Ջախջախիչ պարտություն կրած Իրանը ներողություն է խնդրել և հանձնվել իր մերձավորարևելյան հարևաններին՝ խոստանալով, որ այլևս...
ԱՄՆ–ից հայտնել են՝ քանի հարված են հացրել Իրանին պատերազմի սկզբից ի վեր
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր Միացյալ Նահանգները հարվածել է Իրանում ա...