Սպասվում է բուք, ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն։
Օդի ջերմաստիճանը մարտի 3- ի գիշերը նվազել է 4-8 աստիճանով: Առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում ևս մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ին և 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Մայրաքաղաքում մարտի 3-ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է քամու ուժգնացուն, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և...
«Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանր...
Սպասվում է բուք, ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի մարտի 2-ին սպասվում են տեղումներ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտ...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 3-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները մարտի 3-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,5 դրամ է, վաճառքը՝ 379,08 դր...