«Մեր ձևով»-ը կամ Գագիկ Ծառուկյանը կմրցեն ընդդիմադիր ուժ լինելու համար. Ալեն Սիմոնյան
Կարծում եմ, որ «Մեր ձևով»-ը կամ Գագիկ Ծառուկյանն են մրցելու առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար, իրենք երկուսն էլ ձայն են տարել «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածից: Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող է հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը ակնհայտ կամ չեն հատելու, կամ դժվարությամբ են հատելու:
Ռոբերտ Քոչարյանը այլ բան ունի անհանգստանալու, այն է՝ հաջորդ պառլամենտական ընտրություններում հատելու՞ է շեմը, թե իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը այլ կուսակցություններ են վերցնելու:
Իմ տվյալներով՝ ինքն այդ խնդիրն ունի, 2021 թվականին 21 տոկոսը ընտրեց Ռոբերտ Քոչարյանին և «Հայաստան» դաշինքին, իսկ այսօր ակնհայտ է, որ հաջորդ՝ գալիք ընտրություներին, այդ 21 տոկոսը Քոչարյանին ձայն չի տալու և իր ձայնը տալու է այլ ընդդիմադիր կուսակցությանը»,- նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...