Սպասվում է ձյուն, ձնախառն անձրև․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ին ևս կշարունակի աստիճանաբար նվազել 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում ևս փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում փետրվարի 20-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6...+8 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավանեսյանը՝ Աջափնյակի կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների մասին
Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառայություն իրականացնող պարեկը վրաերթի է ենթարկվել․ ՆԳՆ
Վրաերթի է ենթարկվել Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում ծառայություն իրականացնող պարեկը։ Auroranews.am-ը կապ հաստատեց...
Դոլարն ու ռուբլին կտրուկ թանկացավ․ փոխարժեքը՝ փետրվարի 19-ին
Տարադրամի փոխարժեքներն ըստ rate.am-ի․ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379,...