Ժնևում բանակցությունները լարված են անցել. նոր մանրամասներ
Ժնևում կայացած բանակցությունները, որոնք անցկացվել են երեք տարբեր ձևաչափերով, տևել են մոտ վեց ժամ։ Քննարկումներին մասնակցել են ռուս-ամերիկյան, ռուս-ուկրաինական և ռուս-ամերիկա-ուկրաինական պատվիրակությունները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում նշել է, որ բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, շարունակել են անդրադառնալ պատերազմի «պատմական արմատներին»։
Զելենսկիի խոսքով՝ նման մոտեցումը չի նպաստում գործընթացի արագ առաջընթացին։
«Մենք ժամանակ չունենք այս ամենի համար։ Պետք է որոշում կայացնել և ավարտել պատերազմը»,- ասել է նա։
Բանակցությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ այս փուլում չեն հրապարակվել։





























