Ուկրաինան կկանգնի գոյատևման լուրջ սպառնալիքի առաջ․ Գերմանիայի ՊՆ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինայի նկատմամբ Գերմանիայի աջակցության բացակայությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նրա խոսքով՝ Բեռլինը պարտավոր է շարունակել աջակցությունը Կիևին, նույնիսկ եթե դա պահանջում է զգալի ֆինանսական ծախսեր։
Պիստորիուսը նշել է, որ նման աջակցության չտրամադրումը կունենա երկու հիմնական հետևանք։ Առաջինը՝ Ուկրաինան կարող է կանգնել գոյատևման լուրջ սպառնալիքի առաջ, իսկ երկրորդը՝ այդ դեպքում Գերմանիայի և ամբողջ Եվրոպայի համար ծախսերը հետագայում կլինեն զգալիորեն ավելի բարձր, քան ներկայիս օգնության ծավալները։
Նախարարը նաև ընդգծել է, որ Գերմանիան Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն է և աշխարհում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Նրա խոսքով՝ այդ կարգավիճակը ենթադրում է համապատասխան պատասխանատվություն միջազգային անվտանգության և կայունության հարցերում։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...