Թրամփն հանդես է եկել հայտարարությամբ․ երբեք չեմ եղել այդտեղ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երբեք չի այցելել հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին պատկանող կղզի։ Նրա խոսքով՝ նույնիսկ չի գտնվել դրա մոտակայքում։ Այդ մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում՝ արձագանքելով «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ հնչած կատակին։
Թրամփի հայտարարությունը հետևել է մրցանակաբաշխության հաղորդավար Թրևոր Նոայի խոսքերին, ով կատակել էր Էփշտեյնի կղզու ենթադրյալ այցելությունների թեմայով՝ հիշատակելով Թրամփի և նախկին նախագահ Բիլ Քլինթոնի անունները։ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ նման պնդումներն իրեն չեն վերաբերում և հավելել է, որ չի կարող մեկնաբանել Քլինթոնի հնարավոր գործողությունները։
Նույն գրառման մեջ Թրամփը խիստ քննադատել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը՝ այն անվանելով «վատագույններից մեկը», ինչպես նաև հայտարարել է, որ պատրաստվում է իրավական քայլեր ձեռնարկել Թրևոր Նոայի դեմ։
«Ես կուղարկեմ իմ փաստաբաններին՝ դատի տալու այս խեղճ, անշնորհք, անտաղանդ հեռուստահաղորդավարին»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ ԱՄՆ արդարադատության նախարարի տեղակալ Թոդ Բլանշը ավելի վաղ հայտնել էր Ջեֆրի Էփշտեյնի գործով նյութերի հրապարակման ավարտի մասին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ հրապարակված փաստաթղթերի, էլեկտրոնային նամակների և լուսանկարա-տեսանյութերի ընդհանուր ծավալը գերազանցել է 3,5 միլիոն ֆայլը, որոնք առնչվում են հանգուցյալ ֆինանսիստի դեմ հարուցված սեքս-թրաֆիքինգի գործի քննությանը։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...