Թրամփն այդ երկրներին կստիպի կատարել իրենց պարտավորությունները․ Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է «շատ հեշտությամբ» օգնել լուծել ՄԱԿ-ի ֆինանսական խնդիրները, եթե կազմակերպության ղեկավարությունը նման խնդրանք ներկայացնեն։ Այս մասին նա ասել է Politico-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի անդամ երկրների կուտակված պարտքերին։
Թրամփի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում նա կարող է ստիպել այն երկրներին, որոնք չեն կատարում իրենց ֆինանսական պարտավորությունները ՄԱԿ-ի նկատմամբ, վճարել սահմանված գումարները։ Նա հիշեցրել է, որ իր նախագահության ընթացքում կարողացել է հասնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից պաշտպանության ծախսերի ավելացմանը։
Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին, գրել էր, որ կազմակերպությունը կարող է կրճատել իր գործունեության ծավալները կամ նույնիսկ փակել Նյու Յորքում գտնվող գլխավոր շենքը՝ ֆինանսական միջոցների սպառման դեպքում։ Թրամփը մերժել է այդ հնարավորությունը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը մեծ ներուժ ունի և չի լքի Նյու Յորքը։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է
Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվե...