Սպասվում է առանց տեղումների եղանակ
Փետրվարի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ը սպավում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում փետրվարի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 2-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։
Նմանատիպ հոդվածներ
Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում...
Առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ եղանակի տեսություն
Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի առանձին շրջաններում տեղումներ կգրանցվեն, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն...
Բքի պատճառով Սպիտակի ոլորանները և Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի են
Փետրվարի 1-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ շարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մաս...
Փողն ունեն, գիտեն իրենց ամեն ինչ կարելի է․ Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փողն ունեն, գիտեն իրենց ամեն ինչ...