Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն ունի
Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կարևոր դեր ունի Պարսից ծոցի և Օրմուզի նեղուցի անվտանգության ու կայունության պահպանման գործում։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն այս իրողությունը։
Բաղային ընդգծել է, որ Իրանի կողմից իրականացվող ռազմական զորավարժությունները պարբերական բնույթ են կրում և անցկացվում են ամեն տարի՝ հաստատված ժամանակացույցի համաձայն։ Նա նշել է, որ այս տարվա զորավարժությունները ևս կիրականացվեն բարձր մասնագիտական մակարդակով։
ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ նման վարժանքների հիմնական նպատակը երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդումն է և զինված ուժերի պատրաստվածության բարձրացումը։ Ըստ նրա՝ զորավարժությունները ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի դեմ և իրականացվում են ազգային անվտանգության շրջանակում։
Էսմայիլ Բաղային հավելել է, որ Իրանը շարունակելու է իր պաշտպանական քաղաքականությունը՝ պահպանելով տարածաշրջանային անվտանգությունն ու ծովային հաղորդուղիների կայուն գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազոր...