Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում հունվարի 31-ին և փետրվարի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին հարավարևմտյան է` 3-6 մ/վ, հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևանում հունվարի 31-ի կեսօրից հետո, փետրվարի 1-4-ն սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 31-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։
Նմանատիպ հոդվածներ
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-26-ը։ Նշվում է,...
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է․ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մաս...
ԱՄՆ ԱՆ-ն հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը․ փաստաթղթերում հիշատակվում են հայտնի անձինք և ավելի քան 1200 զոհ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը: Գլխավոր դատախազի գլխավոր տեղակալ...
Հրդեհ Վահագնի գյուղում․ կանխվել է կրակի տարածումը․ ՆԳՆ ՓԾ
Հունվարի 31-ին, ժամը 03։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում...