Ռուսաստանը բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանման նոր ժամանակավոր արգելք է սահմանել
ՌԴ կառավարությունը մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելիքների արտահանման նոր ժամանակավոր արգելք է սահմանել։ Սակայն, ըստ կառավարության կայքում տեղադրված հայտարարության, այն այլևս չի տարածվի նավթամթերքի անմիջական արտադրողների վրա։
Արտահանման արգելքը նախատեսված է վառելիքի ներքին շուկայում կայունությունը պահպանելու համար։ Սակայն, նավթամթերք արտադրողներին բացառելը կօգնի կանխել նավթային ընկերությունների արտադրական հզորությունների գերբեռնվածության ռիսկը, ընդգծել է կառավարությունը։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
2025 թվականի վերջին բոլոր արտահանողների (արտադրողների և ոչ արտադրողների) համար բենզինի արտահանման արգելքը երկարաձգվեց մինչև մարտ։ Կառավարությունը նաև երկարաձգեց դիզելային վառելիքի արտահանման արգելքը ոչ արտադրողների՝ առևտրականների, նավթամբարների և տարեկան 1 միլիոն տոննայից պակաս վառելիք արտադրողականություն ունեցող կազմակերպությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-26-ը։ Նշվում է,...
Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Հանրապետության տարածքում հունվարի 31-ին և փետրվարի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտա...
Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է․ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մաս...
ԱՄՆ ԱՆ-ն հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը․ փաստաթղթերում հիշատակվում են հայտնի անձինք և ավելի քան 1200 զոհ
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով ֆայլերի վերջին փաթեթը: Գլխավոր դատախազի գլխավոր տեղակալ...