Ընտրական օրենսգրքի «խաղի կանոնները» չեն փոխվում․ Արուսյակ Ջուլհակյան
Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակում քննարկվում է ««Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Քննարկման շրջանակում պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է՝ արդյոք նախագծով առաջարկվող փոփոխությունները չպե՞տք է արվեն ընտրություններից 1 տարի առաջ, չկա՞ արդյոք նման նորմ:
Վենետիկի հանձնաժողովն ունի ուղեցույց, որը կոչվում է «Ընտրական հարցերի լավագույն փորձի կանոնագիրք», և այդ ուղեցույցն ասում է, որ ցանկալի չէ Ընտրական օրենսգրքի ֆունդամենտալ տարրերի փոփոխությունն ընտրություններից անմիջապես առաջ, և մասնավորեցնում է, թե որոնք են այդ ֆունդամենտալ տարրերը՝ ընտրական կարգը, այսինքն՝ համամասնակա՞ն է, թե՞ մեծամասնական, երկրորդը՝ ընտրական հանձնաժողովներում անդամակցությանն առնչվող հարցերը, երրորդը՝ ընտրատարածքների սահմանների փոփոխությունները: Պատասխանել է Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և նշել՝ խոսքը Վենետիկի հանձնաժողովի նորմի մասին է:
«Վենետիկի հանձնաժողովի այդ դիրքորոշումը վերաբերելի է ոչ թե Ընտրական օրենսգրքի ցանկացած փոփոխության առհասարակ, այլ մասնավորապես ֆունդամենտալ տարրերին: Ընդ որում ասվում է՝ ցանկալի չէ, ոչ թե արգելո՛ւմ է փոփոխությունը: Այդտեղ նաև մի շարք պայմաններ են նախատեսվում, թե որ դեպքում կարող են նույնիսկ այդ ֆունդամենտալ տարրերը փոփոխության ենթարկվել:
Ուզում եմ ասել, որ մենք այստեղ որևէ գլոբալ փոփոխություն չենք անում, և խաղի որևէ կանոն չի փոխվում այս նախագծով, ընդամենը հստակեցվում է արդեն գործող կանոնը»,- ասել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Մամիջանյանը՝ ՀՀԿ-ի ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս քննարկում է, թե ինչ ձևաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրությ...
Հարկ չկա հիմնազուրկ պատճառաբանություններով ձախողել ժողովի գումարումը արտերկրում․ Մայր Աթոռ
Հունվարի 21-ին Հայ Եկեղեցու այսպես կոչված բարենորոգման շարժման ինքնահռչակ համակարգող խորհրդի անունից տարածվեց հայտարարու...
Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցում է «Խաղաղության խորհրդի» նիստին և Կանոնադրության ստ...
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք ստանալու մեջ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի ու ևս 3 անձի...