Հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է․ Գևորգ Պապոյան
Հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է, իմ գնահատմամբ՝ իր մեջ ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ մաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ակտիվ աշխատում ենք, որպեսզի նոր խմբաքանակները արագ գան և գինը նվազի։ Իսկ գինը նվազելու է, այդ թվում նաև երկաթուղային փոխադրումների մեկնարկի միջոցով»,- նշել է նա։
Գևորգ Պապոյանը նաև թվեր է ներկայացրել, որ բենզինն ու դիզվառելիքը շարունակում են էժանանալ։
«Բենզինի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 510 դր/լ, հիմա՝ 430 դր/լ։ Տարբերությունը՝ 80 դր/լ կամ -15,7%։
Դիզվառելիքի գին․ դեկտեմբերի սկիզբ՝ 480 դր/լ, հիմա՝ 410 դր/լ։ Տարբերությունը՝ 70 դր/լ կամ -14,6%։
Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը, որը ևս ձեռք է բերել ադրբեջանական նավթամթերք, մոտակա օրերին ևս կսկսի վաճառել այդ վառելիքը՝ ցածր գներով»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանք...
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լ...
Առանձին շրջաններում սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանի առանձին շրջաններում քամին կուժգնանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանու...
Այս ամսվա ընթացքում 20․000 թոշակառու իրենց թոշակը կստանան Սամվել Կարապետյանի ստեղծած ընկերությունների վճարած հարկերից
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք օրում ՀՀ պետբյուջե կփոխան...