ԱՄՆ-ն երբեք ՆԱՏՕ-ի կարիքը չի ունեցել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «երբեք ՆԱՏՕ-ի կարիքը չի ունեցել»։
Ավելի վաղ Դավոսի ֆորումում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրականում «ոչինչ» չի շահել դաշինքից։ «Բացի Եվրոպան Խորհրդային Միությունից, իսկ հիմա՝ Ռուսաստանից պաշտպանելուց։ Այսինքն՝ մենք նրանց օգնել ենք այդքան տարիներ, և դրանից ոչինչ չենք ստացել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Մեկ օր առաջ Financial Times-ը և The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդել էին, որ ԱՄՆ-ն 200 զինվորական է դուրս բերելու ՆԱՏՕ-ից և դրա խորհրդատվական խմբերից, քանի որ Պենտագոնը ձգտում է կրճատել իր ներկայությունը Եվրոպայում, հիմնականում Գրենլանդիայի շուրջ առկա անհամաձայնությունների ֆոնին։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերի օտարում որևէ կերպ տեղի ունենալ չի կարող․ Արարատ Միրզոյան
Առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերի օտարում որևէ կերպ տեղի ունենալ չի կարող։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է...
Թրամփը չի կարողանա փոխել Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում․ Սթարմեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է, որ չի պատրաստվում զիջել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշմանը Գրենլանդիայի հա...
Թրամփը Հռոմի պապին հրավիրել է միանալ «Խաղաղության խորհրդին»
Ըստ Reuters-ի՝ Հռոմի պապը հրավիրվել է մասնակցելու Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին»։ Կաթոլիկ եկեղեցու ղեկա...
Թրամփը և Զելենսկին կհանդիպեն
«Ես այսօր ավելի ուշ հանդիպելու եմ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Կարծում եմ՝ նրանք հասել են այն կետին, երբ կարող են ձեռք մեկնել...