ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում. Հայկ Սարգսյան
Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը՝ որպես կուսակցական և լինել նախընտրական ցուցակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Սարգսյանի խոսքով՝ վարչության անդամները պետք է որոշեն՝ ինքը լինի՞ ցուցակում, թե՞ ոչ.
«Կուսակցությունը որդեգրել է քաղքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն։ Ցավոք, կուսակցական իմ շատ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ տեղեկացված չեն, թե ինչու ինձ թույլ չի տրվել ցուցակում ընդգրկվել։ Առաջիկա ընտրություններում, եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, ես չեմ լինի ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում։ Ասեմ, որ ցանկություն էլ չունեմ լինելու նախընտրական ցուցակում, անգամ՝ բողոքարկելուց հետո»,- ասել է նա։
Նա նաև նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել և դրա անհրաժեշտությունն էլ չի տեսնում. «Ես հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում»,- հավելել է Հայկ Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայի շահերից է բխում, որ Իրանը լուծի իր խնդիրները միջազգային դերակատարների հետ. Ֆիդան
Անկարան հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը: Այս մասին լրագրողներին ասել է Թուրք...
Ռուսաստանը եվրոպական երկիր է. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանը անվանել է եվրոպական երկիր և հույս հայտնել հարաբերությունների վերականգնման հա...
Փաստաթուղթն իսկապես լավն է. Արարատ Միրզոյան
Կարդացեք։ Փաստաթուղթն իսկապես լավն է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Լավն է Հայաստանի...
ԵՄ-ն կքննարկի Իրանի դեմ նոր պատժամիջոցները
ԵՄ արտաքին գործերի նախարարները հունվարի 29-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Իրանի դեմ նոր պատժամիջոց...